Մատչելիության հղումներ

Էրդողան. «Անընդունելի է, որ Ղարաբաղի հակամարտությունը մնա չլուծված»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Նյու Յորք, 22-ը սեպտեմբերի, 2011թ.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Նյու Յորք, 22-ը սեպտեմբերի, 2011թ.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում հինգշաբթի օրը ունեցած ելույթում ասել է, որ «Ադրբեջանի տարածքների անարդար օկուպացիան» պետք է ավարտվի։

«Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնա չլուծված, մեր քաղաքական եւ բարոյական պարտքն է` լուծել ազգամիջյան հակամարտությունները նախքան դրանք կվերաճեն չարորակ ուռուցքի»,- ասել է Էրդողանը։

Մինչդեռ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նրա ելույթի հիմնական թիրախն Իսրայելն էր։

Էրդողանի փոխանցմամբ, Իսրայելն է տարածաշրջանում անկայունության աղբյուրը։

Թուրքիան առ այսօր սպասում է, որ Իսրայելը ներողություն հայցի Գազա մարդասիրական բեռ փոխադրող «Խաղաղության նավատորմի» վրա մարդկային զոհերի հանգեցրած հարձակման համար։

Էրդողանն ընդգծել է, որ Իսրայելը չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 89 բանաձեւերից եւ ոչ մեկը։

«Ցավալին այն է, որ ՄԱԿ-ը այդպես էլ չի կարողանում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Պաղեստինի ողբերգությանը վերջ տալու համար», - ասել է Թուրքիայի վարչապետը։

Նա խոսել է նաեւ միջուկային հետազոտությունների հարցում միջազգային համայնքի անարդար մոտեցման մասին` ասելով, որ Իսրայելը ֆոսֆորային ռումբեր է օգտագործում, ունի միջուկային զենք, սակայն դրա համար Իսրայելի նկատմամբ երբեւէ պատժամիջոցներ չեն սահմանվել, մինչդեռ Արեւմուտքի երկրները դրանք սահմանում են Իրանի նկատմամբ։

«Պաղեստին մի արկղ լոլիկ տանելու համար մեկը պետք է Իսրայելից թույլտվություն ստանա։ Իսրայելը չի գիտակցում, որ իր հրեից պետության անվտանգության իրական երաշխիքը խաղաղությունն է», - ասել է Էրդողանը եւ ՄԱԿ-ին հորդորել ճանաչել Պաղեստինի պետությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG