Մատչելիության հղումներ

Հասանով. «Երեւանյան զորահանդեսին ռուսների մասնակցությունը նրանց ներքին գործն է»


Հայաստանում անցկացված զորահանդեսին ռուսաստանցի զինծառայողների մասնակցությունը նրանց ներքին գործն է։ Այսօր այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը։

«Ռուսական զորամասերը տեղակայված են Հայաստանում, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված են ներքին համաձայնություններ։ Թե ինչ քաղաքականություն են նրանք իրականացնում Հայաստանում` իրենց անձնական գործն է», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Հասանովը։

«Մեզ հետաքրքրում է ռուսական բանակի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ», - նշել է Իլհամ Ալիեւի աշխատակազմի պաշտոնյան` հավելելով, թե այդ առումով Ադրբեջանը լուրջ դժգոյություններ չունի. - «Ռուսական բանակը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան պետության իրավունքները եւ չի ձեռնարկում այդ իրավունքների խախտման փորձեր։ Վստահ եմ, որ չի ձեռնարկի այսուհետ եւս»։

Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրապետության հրապարակում անցկացված զորահանդեսին մասնակցեցին նաեւ երկրում տեղակայված ռուսական թիվ 102 ռազմակայանի զինծառայողները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG