Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ը պլանային դիտարկում անցկացրեց շփման գծում


ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղությամբ:

Դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը, Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ԵԱՀԿ-ի առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, ինչի հետեւանքով ԵԱՀԿ-ի դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG