Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳՆ. «Ընտրությունները Ղարաբաղում չեն կարող ազդել խաղաղ գործընթացի վրա»


«Ինչպես հայտնի է, Ռուսաստանը չի ճանաչում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» որպես անկախ պետություն։ Համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անցկացումը չի կարող ազդել հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքի վրա», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը` այսօր մեկնաբանելով սեպտեմբերի 18-ին Ղարաբաղում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

«Ռուսաստանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահությունում իր գործընկերների` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ սերտ համագործակցությամբ ակտիվ միջնորդական ջանքեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ Մենք կշարունակենք աջակցությունը ադրբեջանական եւ հայկական կողմերին` ղարաբաղյան հանգույցի փոխզիջումային լուծման հասնելու նպատակով», - Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջի վկայությամբ` ասել է Լուկաշեւիչը։

«Վերահաստատում ենք մեր աջակցությունը տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինչպես նաեւ միջազգային իրավունքի մյուս հիմնարար սկզբունքներին եւ նորմերին», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG