Մատչելիության հղումներ

Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է


Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը «ՀայՌուսգազարդ»-ին պաշտոնապես տեղեկացրել է այսօր ժամը 11:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

«ՀայՌուսգազարդ»-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` վրացական ընկերությունը նախատեսում է իրականացնել Սագուրամո - «Կրասնի Մոստ» 1000 մմ մայրուղային գազատարի նոր հատվածի միացման աշխատանքներ՝ Թբիլիսիի շրջատար ավտոճանապարհի վերակառուցման հետ կապված: Նախատեսվում են նաեւ սողանքային հատվածի վերանորոգման եւ գազի արտահոսքի վերացմանն ուղղված աշխատանքներ:

Աշխատանքների ավարտի մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ:

«Այս ընթացքում Հայաստանի սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին` առանց սահմանափակումների», - ասված է «ՀայՌուսգազարդ»-ի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG