Մատչելիության հղումներ

Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն


Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնել է Վաշինգտոն` Հայ - ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի (ՀԲ) եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տարեկան հանդիպումներին մասնակցելու նպատակով:

Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն` պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը եւ այլ պաշտոնյաներ:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԱՄՀ-ի, ՀԲ-ի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչների հետ:

Հայ - ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացման մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկումներ տեղի կունենան առեւտրի եւ ներդրումների, մրցակցության, հարկային վարչարարության բարեփոխումների, ինչպես նաեւ էներգետիկայի, ջրային ռեսուրսների, առողջապահության ոլորտներին առնչվող հարցերի շուրջ:

Հայ - ամերիկյան միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 1992 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG