Մատչելիության հղումներ

Ռազմական փորձագետը` զորահանդեսին ցուցադրված զինտեխնիկայի մասին


Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը Հանրապետության հրապարակում: 21-ը սեպտեմբերի, 2011թ.

Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը Հանրապետության հրապարակում: 21-ը սեպտեմբերի, 2011թ.

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Անկախության տոնին նվիրված զորահանդեսում ցուցադրված զինտեխնիկան:

Հանրապետության հրապարակում, հիշեցնենք, այսօր ցուցադրվեցին հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության С-300 զենիթահրթիռային համալիրները, ՆԱՏՕ-ական դասարկարգմամբ` Scud տիպի ռուսական արտադրության հրթիռները, Точка У տեսակի հրթիռները, որոնք կարող են մինչեւ 120 կմ հեռավորության վրա ոչնչացնել հակառակորդի շարժական ու անշարժ օբյեկտները:

Զորահանդեսի ժամանակ ցուցադրվեց նաեւ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրած զինտեխնիկա, մասնավորապես` անօդաչու թռչող սարքեր:

«Հայաստանը առաջին անգամ լիարժեք ցուցադրեց` իհարկե ոչ բոլորը, հարձակողական պոտենցիալի որոշ զինատեսակներ, որոնք իրենց հեռահարությամբ գրեթե հասանելի են հակառակորդի բոլոր թիրախներին: Ավելի ճիշտ` չկա նշանակետ, որի համար անհասանելի լինեն նշված զինատեսակները», - ասաց Հովհաննիսյանը:

Նրա պարզաբանմամբ, այդ զինատեսակներն են, մասնավորապես, ռեակտիվ համազարկային կայանները, մարտավարական Точка У տեսակի հրթիռները, 9К72 «Էլբրուս» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները:

9K72 «Էլբրուս» հրթիռային համալիրները:

Այս վերջին համալիրների մասին փորձագետը հավելեց. - «Այս համալիրները բացառիկ են մի քանի իմաստով: Նախ` մարտավարական տվյալներով. 300 կիլոմետր հեռահարությամբ հասանելի է ադրբեջանական ցանկացած նշանակետին: Բացի դրանից, նման համալիրներ ամբողջ տարածաշրջանում ունեն միայն Հայաստանն ու Իրանը: Սակայն սա դեռ ամբողջը չէ. կոնկրետ «Էլբրուս» համալիրները Հայաստանում անցել են կատարելագործում»:

Արծրուն Հովհաննիսյանը փոխանցեց, որ Հայաստանում կատարելագործվել են նաեւ «ՕՍԱ» եւ «ՕԿԱ» զենիթահրթիռային համալիրները, որոնք մեծ նշանակություն ունեն լեռնային տեղանքում, քանի որ շարժական են:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG