Մատչելիության հղումներ

Հայաստանը 44-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում


Հայաստանը օգոստոս ամսվա համեմատ 27 տեղով բարձրացել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում եւ 610 միավորով զբաղեցնում է իր համար աննախադեպ 44-րդ տեղը:

Մինչ այժմ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ամենաբարձր տեղը 59-րդ հորիզոնականն էր` անցած տարվա նոյեմբերին։

Իրանը սեպտեմբեր ամսվա վարկանիշային ցուցակում 50-րդն է, Վրաստանը` 64-րդը, Ադրբեջանը` 98-րդը։ Հարեւան երկրներից միայն Թուրքիան է աղյուսակում նախորդում Հայաստանին` զբաղեցնելով 27-րդ տեղը։

Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան, որին հաջորդում են Նիդերլանդները եւ Գերմանիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG