Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը դատապարտում է Աֆղանստանի նախկին նախագահի սպանությունը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը դատապարտել են Աֆղանստանի նախկին նախագահ Բուրհանուդին Ռաբանիի սպանությունը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, իր հերթին, Ռաբանիի սպանությունը ողբերգական կորուստ է որակել եւ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի օգնություն հատկացնել Աֆղանստանին:

Ռաբանին գլխավորում էր Աֆղանստանի խաղաղության գերագույն խորհուրդը եւ փորձում էր քաղաքական որոշումների ու բանակցությունների միջոցով լուծել երկրի ներքին խնդիրները:

Բուրհանուդին Ռաբանին զոհվել է երեկ` մահապարտ ահաբեկչի հարձակման հետեւանքով: Թալիբները ստանձնել են սպանության պատասխանատվությունը:

Ռաբանիի սպանության պատճառով Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ստիպված է եղել ընդհատել այցը ԱՄՆ եւ վերադառնալ Աֆղանստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG