Մատչելիության հղումներ

Հայաստանի Անկախության տոնը շնորհավորել է Մահմուդ Ահմադինեժադը


Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Իրանի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության անկախության քսաներորդ տարեդարձի կապակցությամբ ջերմագին շնորհավորանքներս հղել Ձերդ Գերազանցությանը եւ բարեկամ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին:

Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության պատմամշակութային առնչությունները ստեղծել են լայն հնարավորություններ՝ երկկողմ համագործակցության ամրապնդման համար:

Համոզված եմ, որ Թեհրանում եւ Երևանում կնքված համաձայնություններին հետամուտ լինելով կստեղծվեն պայմաններ՝ երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզներում երկու երկրների փոխհարաբերություններն առավել ընդլայնելու համար:

Աստծուց հայցում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ բարեկամ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ բարօրություն եւ երջանկություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG