Մատչելիության հղումներ

logo-print

Դատախազը Դինքի սպանության գործով ցմահ ազատազրկում է պահանջել 7 հոգու համար


Ստամբուլի դատախազը երեկ ցմահ ազատազրկում է պահանջել «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով ամբաստանյալներից 7-ի, այդ թվում սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Յասին Հայալի եւ Էրհան Թունջելի համար:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդագրությունը, գերագույն քրեական դատարանի լսումների ժամանակ դատախազը մեղադրել է ամբաստանյալներին ուժի եւ բռնության կիրառման միջոցով ժողովրդավարական կարգը տապալելու փորձի մեջ: Դատախազը հղում է արել երկրի Քրեական օրենսգրքի 309 հոդվածին, որը վերաբերում է Սահմանադրության դեմ հանցագործություններին:

Մեղադրողը հայտարարել է նաեւ, որ հայազգի խմբագրի սպանությունը «Էրգենեկոն» խմբավորման` Տրապիզոնում գործող անդամների ձեռքի գործն է:

Դինքի սպանության գործով դատարանի առջեւ կանգնած շուրջ երկու տասնյակ անձանց ճնշող մեծամասնությունը, այդ թվում` հանցագործության անմիջական կատարող Օգյուն Սամասթը, տրապիզոնցի ազգայնականներ են:

Այս տարվա հուլիսին թուրքական դատարանը մոտ 23 տարվա ազատազրկման դատապարտեց Սամասթին, ինչը Թուրքիայում ամենախիստ պատիժն է անչափահասների համար. սպանությունը կատարելիս` 2007 թվականի հունվարի 19-ին, նա դեռ 18 տարեկան չկար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG