Մատչելիության հղումներ

Հայաստանում եւ Ղարաբաղում միջազգային գիտաժողով է անցկացվում


Հայաստանի Գորիս քաղաքում եւ Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվում է միջազգային գիտաժողով, որին մասնակցում են գիտնականներ Հայաստանից, Ղարաբաղից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից:

«Դեֆորմացվող միջավայրերի փոխազդեցության դինամիկայի պրոբլեմները» 7-րդ միջազգային գիտաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտը, Գորիսի եւ Արցախի պետական համալսարանները, Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկայի ինստիտուտը եւ Ռուսաստանի ազգային ակադեմիայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական բաժնի հաղորդագրության համաձայն` գիտաժողովը աշխատանքները կշարունակի մինչեւ սեպտեմբերի 24-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG