Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի անկախության 20-ամյակը շնորհավորում է Մեդվեդեւը


Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Մեդվեդեւի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ բարեկամ հայ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի առթիվ:

Այս տարիներին ձեր հանրապետությունը տեսանելի հաջողությունների է հասել տնտեսության մեջ եւ սոցիալական ոլորտում, ամրապնդել իր հեղինակությունը միջազգային ասպարեզում: Գոհունակությամբ ենք նշում, որ նոր հիմքի վրա են ամրապնդվել Հայաստանի եւ Ռուսաստանի պատմական խոր արմատներ ունեցող, ավանդական բարիդրացիական հարաբերությունները:

Այսօր մենք հաջողությամբ ենք բազմապլան կապեր զարգացնում դաշնակցային գործընկերության ոգով: Համատեղ ջանքերով բացում ենք գործակցության նոր հեռանկարային ուղղություններ առեւտրատնտեսական, ներդրումային, հումանիտար եւ այլ ոլորտներում: Հուսով եմ, որ ս.թ. հոկտեմբերին սպասվող Ձեր այցը Ռուսաստան լուրջ խթան կհաղորդի համագործակցության հետագա բազմակողմանի զարգացմանը:

Վստահ եմ, որ արդյունավետ քաղաքական երկխոսությունը, ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն կառույցների շրջանակներում համակարգված աշխատանքը համապատասխանում են Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների երկարաժամկետ շահերին, կարեւոր դեր խաղում երկկողմ հարաբերությունների ողջ համալիրի դինամիկ զարգացման, Անդրկովկասում անվտանգության եւ կայունության ամրապնդման գործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG