Մատչելիության հղումներ

logo-print

Դաֆինա Գեռչեւան շնորհավորում է Հայաստանի անկախության 20-ամյակը


«Քսան տարի առաջ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը դրսեւորեց իր նվիրվածությունն ազատությանն ու անկախությանը` զարգացման եւ կայունության ապահովման երաշխիքներին, եւ միացավ ՄԱԿ-ի անկախ պետությունների ընտանիքին», - ասված է Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչեւայի շնորհավորական ուղերձում:

«Անկախության այս երկու տասնամյակների ընթացքում Հայաստանը դիմակայել է մի շարք մարտահրավերների: Միեւնույն ժամանակ ես ուրախ եմ արձանագրել, որ երկիրն էական առաջընթաց է ապրել սոցիալ-տնտեսական զարգացման, կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, սոցիալական ծառայությունների եւ այլ ոլորտներում», - իր ուղերձում գրում է Գեռչեւան:

«Հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ պետություն, միջազգային հարաբերություններում Հայաստանն իր հաստատակամ դիրքն է գրավել որպես վստահելի գործընկեր, որն իր ներդրումն ունի մարդկային համընդհանուր զարգացման մարտահրավերներին դիմակայելու գործընթացում եւ, հիմք ընդունելով համաշխարհային լավագույն փորձը, իր նպաստն է բերում տարածաշրջանային համագործակցությանն ու կայունությանը», - ընդգծում է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը:

«ՄԱԿ-ը Հայաստանում ձգտում է խորացնել ազգային իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ իր արդյունավետ համագործակցությունը, ի նպաստ անկախության անմիջական շահառուի` հայ ժողովրդի», - ասված է Դաֆինա Գեռչեւայի ուղերձում, որը տրամադրել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG