Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Գունար Վիգանդին


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Հայաստան - Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստան - ԵՄ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի՝ բարձր գնահատելով երկկողմ գործակցության գործընթացում արձանագրված առաջընթացը:

Կողմերն քննարկել են Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկայիս ընթացքը, նաեւ ամփոփել 2010 թվականից առ այսօր արձանագրված արդյունքները: Նալբանդյանն ու Վիգանդը փաստել են, որ Հայաստանը հետեւողական աշխատանքի շնորհիվ առաջընթաց է գրանցել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում:

Զրուցակիցները քննարկել են համագործակցության տարբեր ձեւաչափերով կատարվող աշխատանքները եւ ուրվագծել ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման բանակցությունների սկսման, ինչպես նաեւ ազատ ու համապարփակ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG