Մատչելիության հղումներ

Ֆյուլե. «Հայաստանը տեսանելի առաջընթաց է արձանագրել»


Լուսանկարը` Եվրամիության պաշտոնական կայքէջի
Լուսանկարը` Եվրամիության պաշտոնական կայքէջի
Եվրահանձնաժողովը կանաչ լույս է վառել Հայաստանի հետ վիզային ռեժիմի հեշտացման շուրջ բանակցություններ սկսելու ճանապարհին եւ այժմ սպասում է անդամ երկրների Երկու տարի առաջ, հիշեցնենք` Արեւելյան գործընկերության ծրագրի մեկնարկին, պաշտոնական Բրյուսելը նախկին Խորհրդային Միության վեց երկրներին, այդ թվում Հայաստանին, խոստացավ պարզեցնել անցագրային ռեժիմը՝ մի շարք բարեփոխումներ իրագործելու դիմաց։

«Ուրախ եմ հայտարարել, որ Եվրահանձնաժողովը հենց նոր հաստատել է բանակցային դիրեկտիվները` Հայաստանի հետ անցագրային ռեժիմի հեշտացման եւ ապօրինի միգրանտների վերադարձի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար: Մենք պատրաստ ենք սկսել բանակցությունները, հենց որ Եվրամիության բարձրագույն քաղաքական մարմինը` Խորհուրդը հաստատի այդ մանդատը», - ասել է հանձնակատարը:

Երկու տարի առաջ, հիշեցնենք` Արեւելյան գործընկերության ծրագրի մեկնարկին, պաշտոնական Բրյուսելը նախկին Խորհրդային Միության վեց երկրներին` այդ թվում Հայաստանին, խոստացավ պարզեցնել անցագրային ռեժիմը՝ մի շարք բարեփոխումներ իրագործելու դիմաց։

Վեց երկրներից այս հարցում ամենաարագ առաջընթացն արձանագրեց Վրաստանը, որն արդեն ավարտել է բանակցություններն ու ստորագրել համապատասխան համաձայնագիրը Եվրամիության հետ։

Այդ փաստաթղթով Վրաստանի քաղաքացիները այժմ գրեթե երկու անգամ ավելի քիչ գումար են մուծում վիզայի համար՝ 60-ի փոխարեն 35 եվրո, բացի այդ` արտոնություններ են սահմանված մի խումբ քաղաքացիների՝ գործարարների, ուսանողների, լրագրողների, ինչպես նաեւ թոշակառուների, հաշմանդամների ու երեխաների համար, որոնք կարող են միանգամից մինչեւ հինգ տարվա մուտքի արտոնագիր ստանալ։

Առաջիկայում, փաստորեն, այս առավելություններից կարող են օգտվել նաեւ Հայաստանի քաղաքացիները, եթե հարցի շուրջ բանակցությունները բարեհաջող ավարտվեն։ Սակայն արդեն իսկ դատելով երեկ տեղի ունեցած ասուլիսից, կարելի է փաստել, որ Բրյուսելը գոհ է Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բարեփոխումների տեմպից եւ խոստանում է առաջիկայում ավելացնել օժանդակությունը։

«Մենք մշտապես հայտարարել ենք, որ այն երկրները, որոնք իրական եւ խորը բարեփոխումներ են իրագործում, կարող են ավելին ակնկալել Եվրամիությունից, ընդ որում` ոչ միայն քաղաքական, այլեւ ֆինանսական աջակցության տեսքով։ Ավելին՝ ավելիի դիմաց», - հիշեցրել է Եվրամիության հանձնակատարը եւ ընդգծել. - «Եթե Հայաստանը շարունակի բարեփոխումների ներկայիս միտումները, կդառնա այս սկզբունքից օգտվող առաջնային երկրներից մեկը հարեւանության ծրագրի շրջանակներում»։

Իր հերթին, Հայաստանի վարչապետը հավաստիացրել է, թե պաշտոնական Երեւանը ոչ միայն հավատարիմ է բարեփոխումները շարունակելու հանձնառությանը, այլեւ պատրաստվում է դրանց նոր թափ հաղորդել:

«Մենք մտքերի փոխանակում իրականացրեցինք մեր ծրագրերի կատարողականի վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացրինք մի նոր օրակարգ, որը բաղկացած է երեսուներեք միջոցառումներից եւ նպատակ ունի նոր թափ հաղորդել բարեփոխումներին` Եվրամիության «Արեւելյան հարեւանություն» ծրագրի շրջանակներում»:

Ավելի ուշ՝ Բրյուսելի European press club-ում ունեցած ելույթում վարչապետը մանրամասնել է, որ այդ նոր փաթեթով պաշտոնական Երեւանը հանձնառել է բարեփոխումներ մարդու իրավունքների պաշտպանության, դատական համակարգի, դատախազության, մաքսային ու հարկային վարչարարության ոլորտներում, Եվրամիությունն էլ առնվազն եռապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսական միջոցները։

Հիշեցնենք՝ անցած տարի պաշտոնական Բրյուսելը հայտարարեց, թե առաջիկա երեք տարիների ընթացքում Հայաստանին տրամարդելու է ավելի քան 150 միլիոն եվրո՝ բարեփոխումների եւ սոցիալական ծրագրերի իրականացման համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG