Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Ազգային ժողովում հրավիրել է ընդունելություն, որին մասնակցել են ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի բոլոր գումարումների պատգամավորները:

Շնորհավորելով հավաքվածներին «ամենանվիրական ձեռքբերման, մեր անկախ հայրենիքի ծննդյան տարեդարձի» կապակցությամբ` երկրի նախագահը նշեց, թե տարեդարձը նաեւ կորուստների եւ սխալների մասին է հիշեցնում. - «Մե՛ր կորուստների ու մե՛ր սխալների մասին: Այո՛, ունեցանք նահատակներ, ովքեր իրենց անձնազոհ սխրանքով նորանկախ երկրի համար ապրելու ճամփա հարթեցին... Ունեցանք նաեւ կորուստներ ու սխալներ, որոնք մեր չիմացության կամ անկազմակերպվածության արդյունք էին: Այդ սխալների համար առնվազն հարկ է ներողություն հայցել: Որ առանձին դեպքերում չկարողացանք պահպանել մեր ընկերների կյանքը, որ դեռ չենք կարողացել ապահովել բոլոր ընտանիքների բարեկեցիկ ու արժանավայել կենցաղը, որ երբեմն անգամ չենք վարանել բառի բուն իմաստով իրար դեմ ելնել, որ ծննդյան տոնակատարության պահին անգամ տոնական սեղանի շուրջ ունենք դատարկ աթոռներ»:

«Մեր 20-ամյա պետության համար գալիս են եւ մասամբ արդեն եկել են այնպիսի ժամանակներ, երբ մեր սխալները կարող են շատ թանկ արժենալ, բայց կա եւ հակառակը: Դրանք ժամանակներ են, երբ մեր ճիշտ կեցվածքն ու վարքը կարող են սպասվածից անհամեմատ ավելի մեծ դրական արդյունքներ արձանագրել: Արդյունքներ, որոնց արժանի են եւ որոնց սպասում են մեր երկիրն ու ժողովուրդը», - իր խոսքը եզրափակեց Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG