Մատչելիության հղումներ

Քաղաքացիական հասարակության օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2009 թվականին:

2010-ին քաղաքացիական հասարակության օրվա միջոցառումները նվիրված էին կամավորական աշխատանքին:

«Ունիսոն» սահմանափակ կարողություններով մարդկանց ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը, խոսելով հաշմանդամների ձեռքբերումներից, նշեց, որ հիմա հասել են նրան, որ ամենուր թեքահարթակներ են կառուցում, հաշմանդամները աշխատում են, թեեւ կան մի շարք չլուծված հարցեր` այդ թվում հասարակական տրանսպորտի բացակայության հարց:

«Սովետեկան միության ընթացում հաշմանդամները ստանում էին թոշակ, որով հնարավոր էր լինում ապրել, թեեւ չէին ընդունվում որպես հասարակության լիիրավ անդամ: Հիմա թոշակը այնքան է, որ ծիծաղ է առաջացնում, բայց դրա փոխարեն խոսելու եւ խնդիրները բարձրաձայնելու հնարավորություն ենք ստեցել»,- ասաց Արման Ալավերդյանը:

«Քաղաքացիական հասարակության կարեւորագույն տարրերից եւ դրա տարածողներից մեկը ԶԼՄ-ներն են` հիմնականում հեռուստաընկերությունները», - նշում է «Հայկական Փի Ար ասոցացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը:

«Քաղաքացիական հասարակության ձեռքբերումը լավագույն ձեռքբերումն է», - նշում է Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը: Նրա խոսքերով, շատ ժամանակ ՀԿ-ներն իրենք են սահմանափակել իրենց գործունեության սահմանները` չարտահատելով իրենց կարծիքը եւ զգուշանալով հիմնականում հարկային մարմիններից:

«Սոցիալական մի շարք խնդիրների լուծում են հանդիսանում սոցիալական գովազդների հեռաձակումը, որի ցուցադրման սահմանները սահմանափակվել են հանրային ռադիոյի եւ հեռուստաընկերության եթերով: Շուտով բոլոր հեռուստաընկերությունները սոցիալական գովազդ են ցուցադրելու», - նշեց «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը:

XS
SM
MD
LG