Մատչելիության հղումներ

Լատվիայի ռուսախոսների շահերը ներկայացնող միությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում


Լատվիայում երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում այդ երկրի սեյմ անցած քաղաքական ուժերի ղեկավարները կառավարություն ձեւավորելու համար պատրաստվում են բանակցել կոալիցիա կազմելու շուրջ:

Լատվիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով ընտրություններում հաղթել է «Համաձայնության կենտրոն» միությունը, որը ներկայացնում է այդ երկրի ռուսախոս բնակչության շահերը:

Երկրորդ տեղում Բարեփոխումների կուսակցությունն է` Լատվիայի նախկին նախագահ Վալդիս Զատլերի գլխավորությամբ: Երրորդ տեղում ` գործող վարչապետ Վալդիսով Դոմբրովսկիսի «Միասնություն» դաշինքն է:

1991 թվականից ի վեր Լատվիայի խորհրդարանում չի եղել տեղի ռուսներին հարող մեծամասնություն կազմող որեւէ ուժ:

Ռուսները կազմում են Լատվիայի բնակչության մոտ 28 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG