Մատչելիության հղումներ

Նյու Յորքում փորձում են կանխել Պաղեստինի անկախության ճանաչման արդյունքում հնարավոր ճգնաժամը


Նյու Յորքում մի շարք հանդիպումներ են անցկացվել, որոնց նպատակն է վերսկսել իսրայելապաղեստինյան բանակցությունները եւ կանխել նոր ճգնաժամը, որը կարող է ծագել Պաղեստինի կողմից ՄԱԿ-ում Իսրայելից Պաղեստինի Ինքնավարության անկախությունը ճանաչելու վերաբերյալ հայց ներկայացնելու արդյունքում։

Այս շաբաթ տեղի ունենալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիպմանն ընդառաջ, հանդիպումներ են տեղի ունեցել Մերձավոր Արեւելքի միջնորդների քառյակի՝ Եվրամիության, Ռուսաստանի, ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջեւ։

Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակից Իսրայելը պնդում են, որ ՄԱԿ-ում Պաղեստինի անկախության հարցով քվեարկության անցկացումը կվնասի խաղաղ բանակցություններին։ ԱՄՆ-ը սպառնացել է վետո դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի հայցի ներկայացման վրա։

ԱՄՆ-ը շարունակում է աջակցել ապագայում Պաղեստինի անկախ պետության ստեղծման խնդրին, սակայն պնդում է, որ անկախությունը պետք է ձեռք բերվի Իսրայելի հետ բանակցությունների արդյունքում։

Պաղեստինի առաջնորդները, սակայն, նշում են, որ Իսրայելի հետ տարիներ շարունակված բանակցությունների արդյունքում իրական առաջընթաց տեղի չի ունեցել եւ հույս են հայտնում, որ ՄԱԿ-ի կողմից ճանաչումը կուժեղացնի Պաղեստինի դիրքերը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG