Մատչելիության հղումներ

Սիրիան ողջունում է Մոսկվայի «հավասարակշռված եւ կառուցողական դիրքորոշումը»


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ողջունել է իր երկրի նկատմամբ Մոսկվայի «հավասարակշռված եւ կառուցողական դիրքորոշումը»: Ասադն այդ մասին հայտարարել է Դամասկոսում ռուս խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Սիրիայի ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը:

Ռուսաստանը շարունակում է պաշտպանել Ասադի ռեժիմը, չնայած միջազգային հանրությունը՝ ԱՄՆ-ը, Եվրամիության երկրները, Արաբական լիգան քննադատել են հակակառավարական ակցիաները կոշտ միջոցներով ճնշելու՝ Սիրիայի նախագահի հրահանգները։ ՄԱԿ-ի տվյալներով, անվտանգության ուժերը Սիրիայում մարտ ամսից սկսված բողոքի ակցիաները ցրելու գործողությունների ընթացքում ավելի քան 2600 մարդու մահվան պատճառ են դարձել

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG