Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ի առաքելության նոր ղեկավարը Հայաստանում գնաճի տեմպի անկում է արձանագրում


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Մարկ Հորթոնին եւ Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային:

Սերժ Սարգսյանը ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարի հետ քննարկել է տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները, Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված քայլերն ու հեռանկարները:

Մարկ Հորթոնը ներկայացրել է ԱՄՀ-ի Երկարաձգվող ֆինանսավորման եւ Երկարաձգվող վարկավորման եռամյա ծրագրի ընթացքը եւ ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության այցի արդյունքները:

«Նախորդ անգամ առաքելությունը Հայաստանում եղել է մարտին ու պետք է ասեմ, որ հիմա մարտի համեմատ բոլորովին այլ է իրավիճակը: Գնաճն այն ժամանակ շատ արագ տեմպերով բարձրանում էր: Հիմա կարծում եմ, որ այդքան կարիք չկա գնաճի մասին խոսելու՝ տեսնելով, թե ինչ արագությամբ է գնաճի տեմպն իջնում: Ձեզ հաջողվեց արագորեն արձագանքել, ինչին գումարվեցին նաեւ գյուղատնտեսության ոլորտի դրական զարգացումները, եւ այդ առիթով ես Ձեզ շնորհավորում եմ», - Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նշել է Մարկ Հորթոնը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG