Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանում հրդեհի հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս մեկը վնասվածքներ է ստացել


Այսօր Երեւանի Նալբանդյան 25/14 շենքի չորրորդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով տանտիրուհին` 64-ամյա Արմինե Օվյանը մահացել է, իսկ հյուրը` 35-ամյա Կարեն Պետրոսյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի այրվածքաբանության բաժին: Բժիշկները Պետրոսյանի վիճակը բնութագրում են որպես միջին ծանրության:

Ահազանգը հրշեջ ծառայությունը ստացել է ժամը 17:00-ին, եւ 7 րոպե անց հրշեջները եղել են դեպքի վայրում:

Նրանք «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժվարացան նշել հրդեհի պատճառը` ասելով, որ դա կպարզեն իրավապահները: Հարեւանների վկայությամբ` բռնկումը տեղի է ունեցել էլեկտրահաղորդման գծերից, տվյալ բնակարանը գազիֆիկացված չէ:

Արմինե Օվյանը, ով, ըստ հարեւանների, Ռուս-հայկական սլավոնական համալսարանի դասախոս էր, տվյալ բնակարանի միակ բնակիչն էր:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG