Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ավելի ակտիվ կլինի Ղարաբաղի հարցում


Եվրամիությունը պատրաստվում է աստիճանաբար մեծացնել իր դերակատարությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: Այդ մասին, ըստ «Ինտերֆաքս» գործակալության, այսօր Յալթայում հայտարարել է Եվրամիության ընդարձակման եւ հարեւանության հարցերով գլխավոր հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Մենք սկսում ենք Ղարաբաղում եւ Մերձդնեստրում կողմերի միջեւ վստահությունն ամրապնդող ծրագրեր իրականացնել եւ այսուհետ ավելի լուրջ դերակատարություն կստանձնենք այդ հակամարտությունների կարգավորման գործում», - հայտարարել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով. - «Իհարկե, մենք չենք պատրաստվում մեկ օրում փոխել այդ խնդիրների կարգավորման շրջանակները»:

Շտեֆան Ֆյուլեն նաեւ նշել է, որ մինչ այսօր Եվրամիությունը համեստորեն էր ակնարկում այդ հակամարտությունների կարգավորման գործում իր դերակատարության մասին եւ թաքնվում էր այլ կազմակերպությունների հետեւում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG