Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Մուկուչյանը նշանակվեց ԿԸՀ-ի անդամ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով Տիգրան Մուկուչյանը նշանակվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:

Երկրի ղեկավարի մամլո գրասենյակի փոխանցմամբ` այդ կապակցությամբ նախագահի 2011 թվականի հուլիսի 13-ի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին» ՆՀ-127-Ա հրամանագրում կատարվել է համապատասխան փոփոխություն:

Տիգրան Մուկուչյանը անցած տարվա նոյեմբերից զբաղեցնում էր վերաքննիչ վարչական դատարանի նախագահի պաշտոնը, որում նրա լիազորությունները դադարեցվեցին Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 15-ի հրամանագրով:

Անցած շաբաթավերջին մահացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, եւ հանձնաժողովում մեկ տեղ թափուր մնաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG