Մատչելիության հղումներ

Երեւանի պետական համալսարանի ուսանողներն ուրբաթ օրը մաքրեցին եւ ցանկապատեցին Ախթալայի միջնադարյան Սբ Գեւորգ եւ Սբ երրորդություն մատուռները:

Սրբատեղիներին ամբողջությամբ շրջապատված էին մոլախոտով, եւ մինչեւ անցյալ տարի էլ մուտքի դռան բացակայության պատճառով անասունները ամռան տապից վանքի ներսում էին պաշտպանվում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց աշխատանքների կազմակերպիչ Գեւորգ Մելքոնյանը, ԵՊՀ-ի ուսանողները հուշարձանների մաքրման աշխատանքները շարունակելու են Լոռու մարզի ողջ տարածքում:

Լոռում մարզում 3000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան, սակայն դրանց մեծ մասը պահպանության եւ բարեկարգման կարիք ունեն:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG