Մատչելիության հղումներ

logo-print

Դաղստանում իմամ է սպանվել


Դաղստանի Բույնակսկի շրջանի Կադար գյուղում սպանվել է տեղի մզկիթի իմամ Զայնուդին Դայզիեւը:

Ռուսաստանյան հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երեկ անհայտ անձինք զինված ներխուժել են Դայզիեւի տուն եւ ավտոմատից կրակ բացել նրա վրա:

Դաղստանում մահմեդական հոգեւորականները հաճախ են իսլամիստ ծայրահեղականների թիրախ դառնում:

Այս տարվա հունիսից մինչ օրս հյուսիսկովկասյան հանրապետությունում արդեն առնվազն երեք իմամ է սպանվել. հուլիսին իմամ է սպանվել նույն Բույնակսկում, հունիսին` հյուսիսային հեռավոր գյուղերից մեկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG