Մատչելիության հղումներ

«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալը ինքնասպան է եղել


Երեկ առավոտյան «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արա Հայրապետյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն` Հայրապետյանը թողել է գրություն, որով խնդրել է կատարածի համար ոչ մեկին չմեղադրել եւ հայտնել է, որ իր արարքը պատժի կրման հետ կապ չունեցող անձնական դրդապատճառներ ունի:

Արա Հայրապետյանը 2008 թվականի ապրիլի 22-ին 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել կողոպուտի փորձի եւ ավազակության համար` Քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, 34-176 հոդվածի 2-րդ մասով, 35-175 հոդվածի 2-րդ մասով եւ 65 հոդվածով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG