Մատչելիության հղումներ

Բելառուսը հերքում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները խախտելու մասին հրապարակումները


Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հերքել է հրապարակումները, թե պաշտոնական Մինսկը, հակառակ Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների, հրթիռներ եւ միջուկային տեխնոլոգիաներ է հատկացրել այդ երկրին:

Չորեքշաբթի օրը Reuters լրատվական գործակալությունը հաղորդել էր, թե արեւմտյան դիվանագետները կասկածներ ունեն, որ Բելառուսը առանցքային դեր է խաղում Իրանի միջուկային տեխնոլոգիաները զարգացնելուն աջակցելու հարցում:

Բելառուսի արտգործնախարարության ներկայացուցիչը, սակայն, հայտարարել է, թե այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, պաշտոնական Մինսկը պահպանում է ՄԱԿ-ի պատժամիջոցներով սահմանված կանոնները եւ երբեք չի խախտել դրանք:

ԱԳՆ-ի ներկայացուցիչը նաեւ ասել է, թե նման հրապարակումներով փորձում են ստվեր գցել Բելառուսի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG