Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանին պարտականություններից ազատելու մասին։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Զոհրաբ Մնացականյանը 1991 թվականից զբաղեցրել է դիվանագիտական տարբեր պաշտոններ, Հայաստանի դեսպանն ու մշտական ներկայացուցիչն է եղել Ժնեւի ՄԱԿ -ի գրասենյակում, Շվեյցարիայում, ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ Տարբեր տարիներին պաշտոններ է զբաղեցրել նաեւ ՀՀ կառավարությունում եւ նախագահի աշխատակազմում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG