Մատչելիության հղումներ

Կրթության ոլորտում ներդրումներ կատարելու համար`գործարարներին համոզել է պետք


Աշխարհի զարգացած կամ զարգացող երկրների աշխատաշուկայում մեծ պահանջարկ են վայելում նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսուցում ստացած մասնագետները:

Խոհարարներ, խառատներ, էլեկտիկներ, սպասարկման ոլորտի մասնագետներ եւ այն…սրանք այն մասնագետներն են որոնց կարիքն այսօր հայաստանյան աշխատաուկայում նույնպես զգացվում է:

Երեւանում այսօր մեկնարկած «Կրթության եւ բիզնեսի համագործակցության սերտացումը Հայաստանում» խորագրով երկօրյա միջազգային խորհրդաժողովի գլխավոր թեման հետեւյալն էր` ինչպե՞ս է բիզնես ոլորտը համագործակցում նախնական եւ միջին մասնագիտական կրթական ոլորտի հետ:

Միջոցառմանը ներկա էին միջազգային կրթական ոլորտի մասնագետներ, հայաստանյան քոլեջների ու ոսումնարանների տնօրեններ, նախարարներ եւ այլն:

Կրթության եւ տնտեսության ճյուղերի միջեւ համագործակցության սերտացումը հանրապետության կրթության զարգացման ծրագրի ռազմավարության առաջնահերթություներից է: Բայց այսօր դեռ վիճելի հարց է, գործատուն նախընտրում է աշխատանքի ընդունել բարձրագույն կրթություն ստացա՞ծ, թե՞ միջին մասնագիտական ուսուցում ստացած մասնագետի: Աշխատաշուկայում հաճախ առաջացող այս խնդրին է անդրադառնում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

«Մնացած հարցերով համեցեք նախարարություն: Խնդիրը կայանում է ոչ թե նրանում, որ այսօր առաջնահերթությունը տրվում է համալսարանական կրթությամբ քաղաքացուն, այլ պահանջվող մասնագիտություն ունեցող քաղաքացուն», - ասաց նախարարը:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ մինչեւ տարեվերջ ամբողջովին կվերանորոգվեն ու կվերազինվեն 12 տարածարջանային քոլեջներ եւ նախնական ու միջին մասնագիտական հաստատություններ: 2012 թվականից 50 տոկոսով կավելանա պետական պատվերը: Այս տարի քոլեջներում եւ ուսումնարաններում հանվել են նաեւ ընդունելության քննությունները. դիմորդներն ընդունվել են այս հաստատություններ ատեստատի միջին գնահատականներով, կառավարման խորհուրդներում ներգրավվել են բիզնեսի ներկայացուցիչներ եւ այն:

Չնայած այս ամենին` Աշոտյանն ասաց, որ այսօր Հայաստանում բիզնեսի հետ համագործակցության մշակությը կրթության բնագավառում սկսել է ձեւավորվել միայն վերջերս:

«Որքանո՞վ է պահանջված աշխատաշուկայում միջին մասնագիտական ուսուցում ստացած շրջանավարտը». այս հարցով դիմեցինք Երեւանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանին:

«Պատահական չէ, երբ լսում ենք տարբեր հայտարարություններ, որ պահանջում են բարձրագույն կրթությամբ մատուցողներ այն դեպքում, երբ նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ամբողջ համակարգը պատրաստում են հենց այդ միջին մասնագետներին, որոնք աշխատաշուկային անհրաժեշտ են: Իհարկե կան համագործակցության օրինակներ, բայց, ցավոք սրտի, ինչպես շատը բաներ մեր երկրում, այս ամենն արվում է անձնական կապերի միջոցով», - «Մաքս Լիբերթի»-ին ասաց Սանթրոսյանը:

Այն, որ գործող կրթական եւ տնտեսական համակարգերը միմյանց առհասարակ չեն համապատասխանում, փաստում է նաեւ այս քոլեջի շրջանավարտ Գոհար Գալստյանի պատմությունը, ով ավարտել է պետական ճարտարագիտական քոլեջի խոհարարության բաժինը: Գոհարն այժմ աշխատանքի է անցել մայրաքաղաքի խոշոր հյուրանոցային համալիրներից մեկում, բայց մինչեւ այդ շատ գործատուների է դիմել, ովքեր նշել են, որ իրենց հարկավոր է միայն բարձրագույն կրթությամբ խոհարար:

please wait

No media source currently available

0:00 0:07:11 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG