Մատչելիության հղումներ

Երեւանում նոր հեծանվահրապարակ բացվեց


Երեւանի նոր հեծանվահրապարակը

Երեւանի նոր հեծանվահրապարակը

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում այսօր տեղի է ունեցել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված հեծանվահրապարակի բացման արարողությանը, որին ներկա է գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը:

Նոր հեծանվահրապարակի կառուցումն սկսվել է 2010 թվականի հունիսից:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` բացման արարողությանը հաջորդած շրջայցի ժամանակ ներկայացվել է, որ Հայաստանում հեծանվասպորտի զարգացման նպատակով իտալական «Ռենկո» ընկերության կողմից կառուցված 250 մետր երկարությամբ վազքուղով հեծանվահրապարակն իր ճարտարապետական լուծումներով համապատասխանում է միջազգային ժամանակակից չափանիշներին: Այն նախատեսված է 3200 հանդիսատեսի համար։ Հեծանվահրապարակում կարող են անցկացվել միջազգային մակարդակի մրցաշարեր եւ այլ միջոցառումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG