Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի սպա է վիրավորվել


Հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում վիրավորվել է Ադրբեջանի բանակի լեյտենանտ Գաբիլ Աբդուլաեւը: Այդ մասին այսօր հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից գործակալությանը փոխանցել են, որ սպան տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը կայուն է:

Ադրբեջանական կողմը պնդում է, որ լեյտենանտին վիրավորել են հայկական զինված ուժերը:

Հայկական կողմը, իր հերթին, շփման գծում հրադադարի խախտումների համար մեղադրում է Ադրբեջանին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG