Մատչելիության հղումներ

Կենսաչափական տվյալներով անձնագրերի վերաբերյալ օրինագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ


Ազգային ժողովը այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի», «Նույնականացման քարտերի» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։

Կողմ քվեարկեց 75, դեմ` 1, ձեռնպահ` 6 պատգամավոր:

Օրինագծերի փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է կենսաչափական տվյալների առկայությամբ նոր անձնագրերի համակարգի ներդրմամբ:

Անձնագրերի վերաբերյալ օրենսդրական նորամուծությունների կապակցությամբ արտահայտված մի շարք մտահոգություններ Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի առաջարկով քննարկման առարկա կդառնան խորհրդարանական լսումների ժամանակ։


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG