Մատչելիության հղումներ

logo-print

Այս աշնանը ակնկալվում է Ալիեւի այցը Թուրքիա


Այս աշնանը ակնկալվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցը Թուրքիա:

Ինչպես այսօր Բաքվում լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը, նոյեմբերի 15-ից ոչ ուշ Ստամբուլում անցկացվելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմավարական խորհրդի նիստը, որին էլ սպասվում է Ալիեւի մասնակցությունը:

Երկու երկրների միջեւ Ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհուրդ ստեղծելու մասին համաձայնագիրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ էրդողանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կնքել են մեկ տարի առաջ Ստամբուլում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG