Մատչելիության հղումներ

Լիբիայի անցումային խորհրդի առաջնորդը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի հետ


Լիբիայի ընդդիմադիր ազգային անցումային խորհրդի առաջնորդ Մուստաֆա Աբդել Ջալիլը այսօր Տրիպոլիում բանակցություններ է վարել ԱՄՆ-ի մերձավորարեւելյան հարցերով պետքարտուղարի օգնական Ջեֆրի Ֆելթմանի հետ: Քննարկված հարցերի շրջանակն ու այլ մանրամասներ դեռեւս չեն հայտնվում:

Մինչդեռ Լիբիայում ընդդիմադիրները շարունակում են Բենի Վալիդ քաղաքի շրջափակումը եւ փորձում են գրավել Մուամար Քադաֆիին հավատարիմ զորքերի վերահսկողության տակ գտնվող եւս երկու քաղաքները` Սիրթը եւ Սաբհը: Մուամար Քադաֆիի գտնվելու վայրն անհայտ է:

Այսօր Քադաֆիի ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը հեռախոսով հայտարարել է, որ Քադաֆին նախկինի պես Լիբիայում է գտնվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG