Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյան. «Հայաստանը հավատարիմ է ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Ադամ Կոբերացկիին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները քննարկել են ԵԱՀԿ տարածաշրջանային հակամարտությունների կանխարգելմանն առնչվող մի շարք հարցեր:

Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` նշելով, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG