Մատչելիության հղումներ

Կարասինը եւ Լեֆորը քննարկել են Ղարաբաղի հարցը


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը այսօր Մոսկվայում ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին` վերջինիս խնդրանքով:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել է «անդրկովկասյան պրոբլեմատիկան` ներառյալ ժնեւյան քննարկումներում Եվրամիության համանախագահության հարցերը», շոշափվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման:

Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը անցած շաբաթ այցելել էր տարածաշրջան, այդ թվում` Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG