Մատչելիության հղումներ

Չանջատված արգելակիչը` «Յակ-42»-ի աղետի հնարավոր պատճառ


Յարոսլավլում կործանված «Յակ-42» օդանավի վթարման պատճառը կարող էր լինել չանջատված կանգառային արգելակիչը, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը` վկայակոչելով սեփական աղբյուրները:

Թերթի տվյալներով` օդանավը սկսել էր թափ հավաքել արգելակիչի միացված լինելու պայմաններում:

«Յակ-42»-ի` սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած աղետի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, մահացել են օդանավում եղած 45 մարդկանցից 44-ը, որոնց մեծ մասը տափօղակով հոկեյի «Լոկոմոտիվ» (Յարոսլավլ) ակումբի անդամներ էին: 42-ամյա բորտինժեներ Ալեքսանդր Սիզովը հրաշքով փրկվել է, եւ նրա կյանքին, ըստ բժիշկների, այլեւս վտանգ չի սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG