Մատչելիության հղումներ

logo-print

Հաղպատում տեղի ունեցավ Սայաթ-Նովային նվիրված տոն


Հաղպատի վանական համալիրը:

Հաղպատի վանական համալիրը:

Արդեն երկրորդ տարին է, որ Հաղպատի վանական համալիրում ուխտավորներ են հավաքվում Հայաստանի տարբեր մարզերից, Վրաստանից, Իրանից, այլ վայրերից` մասնակցելու Հաղպատավանքի կամ Սայաթ-Նովային նվիրված տոնին:

Թիֆլիսաբնակ հայագետ Գիվի Շահնազարը Սայաթ-Նովայի հայերեն գրած ստեղծագործությունները թարգմանել է վրացերեն ու վերջերս լույս ընծայել առանձին գրքով: Նա ուրախ է, որ վրացիներն ու ադրբեջանցիները փորձում են Սայաթ-Նովային իրենցը դարձնել. - «Թող պայքարեն... Ամբողջ աշխարհը գիտի, որ նա ստեղծագործել է հայերեն, վրացերեն եւ ադրբեջաներեն, բայց հայ եղել է ու հիմա էլ կա»:

«Սայաթ-Նովան սեր է քարոզել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սերպուհ եպիսկոպոս Չուլջյանը: - «Մնում է, որ մեր երիտասարդության մեջ եւս սերմանենք Սայաթ-Նովայի այն ժողովրդական փիլիսոփայության գաղափարները, արժեքները, որ մեր երիտասարդությունն էլ ի վերջո ազնիվ ու մաքուր սիրել իմանա, ազնիվ ու մաքուր հարաբերություններ ունենա միմյանց նկատմամբ, ազգային արժեքների նկատմամբ»:

2012 թվականը, երբ լրանում է հայ մեծ բանաստեղծի ու երգչի ծննդյան 300-ամյակը, ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից հայտարարվել է Սայաթ-Նովայի տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG