Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլին սեփական գինին կարտադրի


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Կախեթիում խաղողի այգի է գնել ու մտադիր է սեփական գինին արտադրել:

Նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջղալաձեն այսօր ասել է, որ Սահակաշվիլին հողամասը ձեռք է բերել սեփական խնայողությունների հաշվին: Նա ասել է, որ կես հեկտար խաղողի այգին արժեցել է 33 հազար լարի, իսկ 60 քառակուսի մետր տարածքով տունը՝ 45 հազար լարի:

Սեփական գինի արտադրելու համար նա ընտրել է «Սապերավի» տեսակի խաղողը: Գինու մառանը գտնվում է տան նկուղում:

Վրաստանի նախագահը հողամասը ձեռք է բերել մոտ երեք ամիս առաջ, սակայն խաղողի այգու եւ տան մասին հայտնի դարձավ նախօրեին՝ երեկ նա այնտեղ էր հրավիրել միասնական ընդունելության քննությունների ժամանակ լավագույն գնահատականները ստացած դիմորդներին, որոնք հիմա առաջին կուրսեցիներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG