Մատչելիության հղումներ

Էրդողանը մտահոգված է Սիրիայում քաղաքացիական պատերազմի հնարավորությամբ


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այցելություններ է կատարում արաբական հետհեղափոխական երկրներ՝ բանակցելու համար նոր կառավարությունների պատասխանատուների հետ:

Երեկուշաբթի երեկոյան նա ժամանել է Եգիպտոս: Էրդողանը այցելելու է նաեւ Թունիս եւ Լիբիա:

Էրդողանը եգիպտական «Ալ-Շուրուք» թերթի հարցազրույցում մտահոգություն է հայտնել, որ Սիրիայում կարող է քաղաքացիական պատերազմ բռնկվել ալավիթների ու սուննիների միջեւ:

Սիրիայի ղեկավար Բաշար ալ-Ասադը մահմեդական ալավիթների փոքրամասնության առաջնորդն է, իսկ բնակչության մեծամասնությունը սուննի մահմեդական են:

Բաշար ալ-Ասադի ռեժիմը ուժի գործադրմամբ ճնշում է իր իշխանության դեմ հանդես եկող ցուցարարներին:

ՄԱԿ-ի տվյալներով` մարտ ամսից ի վեր, երբ սկսվեցին անկարգությունները, Սիրիայում 2 հազար 600 մարդ է սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG