Մատչելիության հղումներ

Միլիոնատիրոջ զավակը... վիճակախաղի ջեքփոթ է շահել


Marriott հյուրանոցային ցանցի սեփականատեր, ամերիկացի մեծահարուստ Ռոբերտ ՄըքՔարթիի որդին այս տարվա հուլիսին 107 միլիոն դոլար է շահել: Այդ մասին այսօր հայտնել է Daily Mail պարբերականը:

Ըստ նույն աղբյուրի` 25-ամյա Բրայան ՄըքՔարթին հետաքրքրության համար էր ձեռք բերել Mega Millions վիճակախաղի տոմսը Վիրջինիա նահանգի Հերնդոն ավանի պարենային խանութում գնումներ անելիս:

Վիճակախաղի կազմակերպիչները Բրայան ՄըքՔարթիին առաջարկել են անմիջապես ստանալ 68 միլիոն դոլար, կամ 26 տարվա ընթացքում մասնաբաժիններով ստանալ 107 միլիոնը: Բրայանը համաձայնել է «գործը չձգձգել եւ բավարարվել 68 միլիոնով»:

Թերթը հաղորդում է, որ Բրայանի հոր` Ռոբերտ ՄըքՔարթիի տարեկան եկամուտը 1 միլիոն 200 հազար դոլար է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG