Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը կուսումնասիրի Սիրիայում մարդու իրավունքների ոտնահարման փաստերը


ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը երեք փորձագետ է նշանակել, ովքեր պետք է ուսումնասիրեն Սիրիայում մարդու իրավունքների ոտնահարման փաստերը:

Հանձնաժողովում ընդգրկված փորձագետների խնդիրն է ոչ միայն ուսումնասիրել այդ փաստերը, այլեւ գտնել մեղավորներին, ովքեր հետագայում պետք է պատասխանատվություն կրեն:

Ավելի վաղ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով կառույցի ղեկավար Նավի Փիլեյը հայտարարել էր, թե ընդդեմ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների թիվը հասել է 2 հազար 600-ի:

Արեւմտյան երկրները պնդում են, որ Ասադը հրաժարական տա: Ռուսաստանն էլ հայտարարում է, թե այս պահին անարդյունավետ է շարունակել ճնշումներն Ասադի նկատմամբ:

Պաշտոնական Դամասկոսին աջակցելու` Ռուսաստանի դիրքորոշման համար Սիրիայի ընդդիմությունն այսօր պատրաստվում է անցկացնել «Ցասման օր ընդդեմ Ռուսաստանի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG