Մատչելիության հղումներ

Եվրամիությունը բանակցություններ կսկսի տրանսկասպյան գազատար կառուցելու շուրջ


Եվրամիությունը որոշել է բանակցություններ սկսել Ադրբեջանի եւ Թուրքմենստանի հետ` բնական գազի տրանսկասպյան գազատար կառուցելու շուրջ:

Գազատարը պետք է անցնի Կասպից ծովի հատակով եւ թուրքմենական ու ադրբեջանական գազը հասցնի եվրոպական երկրներ` շրջանցելով Ռուսաստանը:

Բանակցությունների մեկնարկի մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը:

Եվրամիության 27 երկրների անունից բանակցությունները երկու պետությունների հետ վարելու է Եվրահանձնաժողովը, իսկ համաձայնությունը կստորագրվի ԵՄ-ի բոլոր 27 երկրների հավանությանը արժանանալուց հետո:

Եվրամիությունը նաեւ աջակցում է Nabucco գազատարի կառուցմանը, որպեսզի թուրք - վրացական սահմանով կասպյան գազը հասցվի Եվրոպա:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG