Մատչելիության հղումներ

«Յակ-42»-ի աղետից տուժած հոկեյիստը հիվանդանոցում մահացել է


Յարոսլավլի «Լոկոմոտիվ» թիմի հոկեյիստ Ալեքսանդր Գալիմովը, ով կենդանի էր մնացել սեպտեմբերի 7-ին «Յակ-42» օդանավի աղետի ժամանակ, այսօր առավոտյան մահացել է Մոսկվայի Վիշնեւսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի այրվածքաբանական կենտրոնում: Այդ մասին հաղորդում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

Բժիշկները հինգ օր պայքարում էին Գալիմովի կյանքը փրկելու համար, սակայն դա նրանց չհաջողվեց. հոկեյիստը աղետի հետեւանքով մարմնի մինչեւ 90 տոկոսի այրվածքներ էր ստացել:

Այդպիսով, «Յակ-42»-ի աղետի զոհերի թիվը հասավ 44-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG