Մատչելիության հղումներ

Մերձդնեստրի հարցով պաշտոնական բանակցությունները կվերսկսվեն


ԵԱՀԿ-ն նախագահող Լիտվան այսօր հայտարարել է, որ այս ամսվա ընթացքում կվերսկսվեն Մոլդովայից առանձնացած Մերձդնեստի հարցով բանակցությունները:

Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը ասել է, որ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել ուրբաթ օրը Գերմանիայում Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատի եւ Մերձդնեստրի առաջնորդ Իգոր Սմիրնովի հանդիպման ժամանակ:

«Ես ուրախ եմ, որ Բավարիայում ԵԱՀԿ-ն նախագահող Լիտվայի կողմից կազմակերպված հանդիպումն արդյունքներ տվեց, եւ հույս ունեմ, որ գործընթացը կվերսկսվի սեպտեմբերի 22-ին Մոսկվայում», - լրագրողներին ասել է Աժուբալիսը:

Այսպես կոչված «5+2» ձեւաչափով բանակցությունները, որ ներառում են Մոլդովային, Մերձդնեստրին, Ռուսաստանին, Ուկրաինային եւ ԵԱՀԿ-ին, ինչես նաեւ Եվրամիությանն եւ ԱՄՆ-ին` որպես դիտորդներ, դադարեցվել էին 2006-ին: Դրանից հետո տեղի էին ունեցել միայն ոչ պաշտոնական բանակցություններ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG