Մատչելիության հղումներ

Մեծ ութնյակը կօգնի հեղափոխությունների միջով անցած արաբական երկրներին


Մեծ ութնյակի ֆինանսների նախարարները եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ վերահաստատել են Թունիսին, Եգիպտոսին, Մարոկոյին եւ Հորդանանին առաջիկա երկու տարում 40 միլիարդ եվրո տրամադրելու խոստումը:

Մեծ ութնյակի ներկայացուցիչներն ասել են, որ ֆինանսական օգնությունը կտրամադրվի վարկերի միջոցով:

Մայիսին Ֆրանսիայի Դովիլ քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Մեծ ութնյակի անդամները խոստացել էին աջակցել արաբական աշխարհում տեղի ունեցող բարեփոխումներին:

Մեծ ութնյակի կազմում են Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG