Մատչելիության հղումներ

Աղասի Աբրահամյանի մահվան գործով ձերբակալված երկու սպաները կալանավորվեցին


Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի N («Եղնիկներ») զորամասի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով սեպտեմբերի 6-ին ձերբակալված երկու սպաների նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:

Ինչպես տեղեկացնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, կալանավորված սպաներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով, այն է` պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով:

Աղասի Աբրահամյանը մահացել էր օգոստոսի 26-ին: Նրան անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ էին տեղափոխել, որտեղ մեկ ժամ անց զինվորը մահացել էր: Նրա ծնողները պնդում են, որ Աբրահամյանին սպանել են ծեծելով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG