Մատչելիության հղումներ

Երիտասարդները սկսել են գունավոր հագուստներ նախընտրել


Հագուստի մոդելավորող, դիզայներ Ֆաինան նշում է, որ պատանիները սկսել են ավելի համարձակ հագնվել:

«Մաքսիլիբերթի»-ի հետ զրույցում Ֆաինան ասաց, որ պատանիները դեռ այնքան համարձակ չեն, ինչքան ինքը կուզենար, որ լինեին, քանի որ մեկը մյուսին նմանակում են ինչ-որ առումով, բայց տարբերությունն ակնհայտ է:

«Մի քանի տարի առաջ հաստատ այսպիսի բաներ չկային: 15 տարեկան աղջիկները նորաձեւությունից ավելի շատ են հասկանում, քան 23-ից 25 տարեկանները: Հիմա նոր սերունդը շատ գեղեցիկ, գունեղ եւ նորաձեւ է, եւ եթե նրանք այս տեմպերով շարունակեն, ես հուսով եմ, որ մի քանի տարի անց մենք կլինենք ամենանորաձեւը», - ասաց Ֆաինան:

Ֆաինայի խոսքերով` այս սերնդի երիտասարդությունը հետաքրքրվում է ամեն ինչով, լսում է լավ երեաժշտություն: Նա նշում է, որ նկատել է մի տարիքային խումբ` 22-ից 25 տարեկանները, որոնք առանձնանում են իրենց հագուկապով:

«Միշտ հարդարված, գեղեցիկ, երեկոյան, կոկտելային զգեստներով գնում են ինստիտուտ, նստում են սրճարաններում եւ երեւի մտածում են այն մասին, թե ինչպես ամուսնանան: Կա այսպիսի դաս, ու նրանք լսում են հայկական վատ երաժշտություն», - ասում է դիզանյերը:

Ֆաինան պատմում է, որ հիմա պատանիները լսում են ռոք երաժշտություն, ֆուտբոլի երկրպագուներ են. - «Ես չեմ ասում, որ ֆուտբոլը պետք է հետաքրքրի բոլորին, բայց երբ մարդուն ինչ-որ բան հետաքրքիր է, արդեն լավ է: Չգիտեմ ինչ է փոխվել նրանց գիտակցության մեջ, բայց այն, որ երիտասարդները փոխվել են, փաստ է, եւ ես հույս ունեմ, որ իրենք իրենց երեխաներին նույն ձեւով կդաստիարակեն»:

Տղաների մոտ նույնպես դրական փոփոխություններ նկատվել են. Ֆաինան նշում է, որ նրանք ավելի համարձակ ու նորաձեւ են դարձել. - «15, 16, 17 տարեկան երիտասարդ տղաները ուրիշ ձեւ են հագնվում. վառ ակնոցներ են կրում, ականջակալներով շրջում են փողոցներով, եւ դա չենք կարող համեմատել տարիներ առաջ odnoklasniki-ի սայթի համար իրենց նկարների հետ»:

Ինչ վերաբերում է առօրյայում բարձրակրունկ կոշիկներ կրելուն, Ֆաինան նշում է. - «Ես դեմ չեմ բարձրակրունկներին, բայց ես դեմ եմ, երբ երիտասարդ աղջիկը ինստիտուտ գնալիս հագնում բարձրակրունկ կոշիկ, որը չգիտես ինչու փայլում է»:

Շրջապատում հագուկապի հետ կապված փոփոխությունները երիտասարդները նույնպես նկատում են: Նրանց մեծ մասը նախընտրում է սպորտային, առօրեական ոճը` համալսարան գնալիս:

Երիտասարդները դրական փոփոխությունները կապում են ճաշակի, ինտերնետի եւ տուրիստների այցի հետ: Աղջիկների հագուկապին անդրադառնալով` տղաները «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցներում նշեցին, որ փոխվել է նրանց ոճը: - «Ավելի սպորտային են հագնվում, ավելի ժամանակակից: Այդ սեւ-մոխրագույն գուները հետ են գնացել. հիմա ավելի գունավոր շորեր են հագնում, ուրախ երանգներով»:

Ի տարբերություն տղաների` աղջիկները նույն կերպ չարտահայտվեցին տղաների հագուկապից խոսելիս: - «Այդքան էլ դուր չի գալիս մեր հայ տղաների ոճը: Կարող է տղան շատ «քյարթ» լինի, բայց հագնվի դասական ոճով», - նշում է Գոհարը:
please wait

No media source currently available

0:00 0:06:13 0:00
XS
SM
MD
LG